-
16.09.2015|
16:28
Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերությունը սեպտեմբերի 16-ից ուղիղ կհեռարձակի Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումներին նվիրված նիստերը:
-
16.09.2015|
16:27
Չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցությունում արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին փոխարինած Կարեն Բեքարյանը նրան կփոխարինի նաև ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմում:
-
16.09.2015|
16:26
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրաժարականի պահանջով խնդրագիր է հայտնվել։
-
16.09.2015|
16:25
Առաջիկա 5 օրերին եղանակի փոփոխություն պետք է սպասել միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում:
-
16.09.2015|
16:24
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքում իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ քարոզչական արշավ է տարվում՝ Սիրիայում և Ռուսաստանում իշխանափոխության նպատակով՝ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
-
16.09.2015|
16:23
Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկ տարածած տեղեկատվությունը, թե իբր իրենց զինված ուժերը ոչնչացրել են հայկական արտադրության «Կռունկ-25» անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում՝ հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
-
16.09.2015|
16:22
Կրեմլի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախագահի հետ սեպտեմբերի վերջին ՄԱԿ այցի ընթացքում։
-
16.09.2015|
16:22
Սպիտակ տունը կցանկանար, որ Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու փոխարեն «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի մաս կազմեր։
-
16.09.2015|
16:21
Սերբիայի իշխանությունները հայտարարել են, որ ի վիճակի չեն լուծել Հունգարիայի հետ իրենց փակ սահմանին կուտակված հազարավոր փախստականների հարցը և հորդորում են Եվրամիությանը ելք գտնել ճգնաժամից։
-
16.09.2015|
12:10
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախասրահն այս օրերին վերածվել է պատկերասրահի: Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների գեղանկարների «Ամառային պլեներ» խորագրով ցուցահանդեսի բացումը։
class="footer-right">
.