-
11.09.2015|
19:01
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, Ղազախստանի վարչապետի տեղակալ է նշանակվել:
-
11.09.2015|
19:00
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվիրակությունը մեկնել է Բաքու՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
-
11.09.2015|
18:59
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի գլխավորությամբ:
-
11.09.2015|
18:58
ԿԸՀ-ն այսօր կազմել է Աժ համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանին հանձնելու արձանագրություն:
-
11.09.2015|
18:58
Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատել է նախկին նախարարի օգնականներից մեկին: Նախարարն ապշել է՝ տեսնելով նրա հագուկապը:
-
11.09.2015|
18:57
Պատերազմը և միջկրոնական հակամարտությունները կարող են այնպիսի պետությունների գոյության ավարտը նշանակել, ինչպես Սիրիան և Իրաքը, նշել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Վինսենթ Սթյուարտը։
-
11.09.2015|
18:56
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այսօր նշում է ծննդյան 50-ամյակը, գրում է Al Arabiya-ն` ներկայացնելով կենսագրական հակիրճ անդրադարձ։
-
11.09.2015|
18:56
Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը կմասնակցի 75 մլն 288 հազար 955 մարդ՝ հաղորդել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրություններին մասնակցելու է 29 քաղաքական կուսակցություն։
-
11.09.2015|
18:55
ԱՄՆ-ը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ընտրությունները՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին:
-
11.09.2015|
18:54
Պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)։