Պետերբուրգում տեղի է ունեցել 2018-ի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը E խմբում է, մրցակիցներն են Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի ընտրանիները:
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց նաև Բերդ քաղաքի բժշկական կենտրոնի հարևանությամբ տեղակայված զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ուրբաթ օրը հաղորդել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Իսլամական պետության զինյալների դեմ Սիրիայում պայքարի հարցը քննարկելու մտադրության մասին և այն դերի, որ այդ պայքարում կարող են ունենալ Իրանն ու Սաուդյան Արաբիան:
Թունիսում օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ահաբեկչության համար մահապատիժ սահմանել: Փոփոխությունների համաձայն՝ ահաբեկչության հրապարակային արդարացման համար առանց դատական վճռի թույլատրվում է կասկածյալին 15 օրով կալանքի տակ պահել և գաղտնալսել նրա հեռախոսը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զինծառայողների համաներման հրամանագիր է ստորագրել, որով պատասխանատվությունից ազատվել են զորակոչից խուսափողները, «Զինվորական ծառայության մասին» օրենքով նախատեսված հանցագործությունները, կատարված մինչև հուլիսի 25-ը։
Ադրբեջանի ՊՆ-ն ցավագին է արձագանքել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որ ադրբեջանական կողմին կոչ էր արել վերջ դնել ռազմական հռետորաբանությանը և խուսափել ուժ կիրառելուց:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարող է Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջ հանրաքվեն նշանակել 2016-ի հունիսին՝ գրում է Independent պարբերականը:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...