Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Նա նշել է, որ հայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը:
Տեսնես ինչու հենց խնձորն է ամուսնական առաջին գիշերվա խորհրդանիշը։ Դե, պարզ է, ժողովուրդն է ընտրել, բայց ինչու հենց կարմիր խնձոր և ոչ թե ասենք՝ կարմիր ձմերուկ կամ պոմիդոր։
Հավանաբար աստվածաշնչյան պատմությունից է խնձորը ձեռք բերել իր հեգեմոն նշանակությունը։
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կարծես թե նեղացել է երկրի ղեկավարությունից, առհասարակ բոլորից։
Լինում են դեպքեր, երբ ավելորդ անգամ ևս համոզվում ես, որ փոքր մարդիկ մե՜ծ հիշաչարություն են ունենում, հատկապես, երբ արդարությունը, հանրային սեփականությունը պաշտպանելու համար զսպում ես նրանց ախորժակը։
1921 թ. Հովսեփ Ամիրխանյանի եղբայր Ամիրխանի թոռ Ավետիք Հովհաննեսի Ամիրխանյանը Կալկաթայում ավարտեց «Համառօտ ազգաբանութիւն (կամ ճիւղագրական պատմութիւն) Ամիրեանց կամ Ամիրխանեանց տոհմի (1736-1921)» վերնագրով ուսումնասիրությունը:
Կոլաժի հանդիպակաց կողմում սիմվոլիկ սյուժե է՝ Մեծ Բրիտանիայի դրոշով կիթառը՝ խրված ամերիկյան թմբուկի մեջ: Թմբուկի վրա տարեթիվ կա՝ 50-ականներ: Հենց այդ ժամանակ ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից խլեց առաջնությունը աշխարհում:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...