Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ` վնասված լամպերի փոխարինման ուղղությամբ: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ, մամուլի ասուլիսով ազդարարեց փառատոնի 12-րդ մեկնարկը:
Հունիսի 14-ին եզրագիծը հատեց Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` ջութակ մասնագիտությամբ։ Այս տարի խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակը ժյուրին շնորհեց Սերբիան ներկայացնող ջութակահարուհի Իվա Միլետիչին։ Ժյուրիի որոշմամբ երկրորդ մրցանակը կիսում են Դավիթ Արդուխանյանը (Ռուսաստան) և Անդրեա Օբիսոն (Իտալիա)։ Իսկ երրորդ մրցանակակիրներ դարձան Պիեռ Ֆրապիերը (Ֆրանսիա) և Մարիամ Վարդանյանը (Հայաստան)։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ հրատարակվել է Հայաստանի գյուղատնտեսական առաջին հանրագիտարանը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվածների մեջ երեք հայ կա՝ հայտնել են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից: Զոհվածները երեք քույրեր են՝ Լիանա, ժաննա և Սվետլանա Եղիազարովաները, նրանք հայ են, Վրաստանի քաղաքացի:
Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր՝ հունիսի 15-ին, հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործով կա 1 ձերբակալված՝ լրագրողների հետ զրույցում ասաց ռուսական ռազմաբազայի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը` նշելով, որ ձերբակալվածը նույնպես պայմանագրային զինծառայող է։
Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի հիշատակը։ Լռության րոպեով հարևան ազգին համերաշխություն հայտնելու առաջարկը արտահերթ նիստի մեկնարկին արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...