Թուրքիայի տարբեր քաղաքների 1000 բնակիչների շրջանում անցկացված հարցման արդյունքներով Իսրայելին սպառնալիք է համարում հարցվածների 42,6 %-ը, ԱՄՆ-ին՝ 35,3,%-ը: Երրորդը Սիրիան է՝ 22,1 %, չորրորդը՝ Հայաստանը 20,3 %:
Նյու Յորքում հանձնվել են Պուլիտցերյան մրցանակները։ Հավաստագրերն ու ոսկե մեդալները շնորհել են Կոլումբիական համալսարանի նախագահ Լի Բոլինջերը, Պուլիտցերյան հանձնաժողովի նախագահներ Փոլ Ջիգոթն ու Ադամ Փրայդը:
Անկարան չի ընդունի ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև Անդրատլանտյան առևտրի և ներդրումային գործընկերության մասին համաձայնագիրը (ԱԱՆԳ), եթե կնքեն առանց Թուրքիայի շահերը հաշվի առնելու, քանի որ համաձայնագիրը կարող է լուրջ վնաս հասցնել մեր տնտեսությանը՝ հայտարարել է փոխվարչապետ Նուլման Քուրթուլմուշը։
Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը Սիրիայից Մոսկվա է տեղափոխել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 80 քաղաքացու, որ ցանկացել են հեռանալ զինված հակամարտության գոտուց՝ հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության, Ազգային խորհրդի, ապա նաև «Ազգային ճակատ» կուսակցության կողմնակիցները երեկ Բաքվում հանրահավաքներ են կազմակերպել Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր Մամեդէմին Ռասուլզադեի հուշարձանի մոտ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 28-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին:
Գյումրիում մի խումբ ակտիվիստներ ուզում են կինոկենտրոն բացել, արդեն մեկ ամիս է՝ սկսել են բարեգործական ակցիա, իրենց պատրաստած բացիկներն են վաճառում` հասույթը կենտրոնի ստեղծմանը փոխանցելու համար:
Երեկ Սարդարապատի հուշահամալիր եկած ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է` մեքենայի վրա 20 փամփուշտ կրակվի, ուղևորները վնասվածք չստանան։ Խոսքը Գորիսում՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մասին է։
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը չի կարծում, թե էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու «Հայկական էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) հայտն ամբողջությամբ կբավարարվի։
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...