Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացան: Նման որոշում է կայացրել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը:
Անցումային շրջանում քցելով, ալանթալանով, քաջնազարավարի, բիրդան հարստացած մեր օլիգարխները, մեծահարուստները, ռուսաստաններում, խոպաններում հարստացածները սիրում են ամեն ինչում կապկել իրար, նմանվել, ընդօրինակել, մրցավազքի մեջ մտնել…
«Արտ Ֆեստ» փառատոնը շարունակվում է: Մայիսի 22-ին` ժամը 19.00-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կցուցադրվի «Էգուստ» բեմադրությունը` ըստ Մահմուտ Նազերիի «Երկդուռ սենյակ» պիեսի: Բեմադրիչ` Սամվել Թադևոսյան:
Բավականին նուրբ իրավիճակ է առաջացել Հայաստանում, առավել ստույգ` Ռիգայում տեղի ունենալիք Արևելյան հարևանության համաժողովի, ինչպես նաև ԵԺԿ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցության շուրջ:
-Ինձ համար կարևոր չէ` վարչապետի որդի է, սովորական քաղաքացի է, ինչ-որ պաշտոնյա է, կարևորը տեղական համայնքի կողմից թեկնածուն ընդունված է, դա արդեն բավարար չափորոշիչ է:
Էլեկտրաէներգիայի նախորդ թանկացումից դեռ մեկ տարի էլ չի անցել, ու նորից նույն խնդրի առաջ ենք կանգնած, ինչն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ հիշեցնում է նախկին քննարկումների ժամանակ հնչած հավաստիացումները:
Համայնքների խոշորացման հանրաքվեի արդյունքները, հատկապես Սյունիքում, այն տպավորությունը կարող են թողնել, ասես համայնքների բնակիչներն անհամբեր սպասում էին, երբ է գալու «խոշորանալու» պահը:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...