-
17.05.2015|
17:07
ԵԱՏՄ անդամ երկրների հաստատությունները պետք է կարողանան համագործակցել իրար հետ ԱԱՀ-ն վերադարձնելու համար՝ ասել է էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով ԵՏՀ կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմանովը։
-
17.05.2015|
17:06
Ղազախստանի ու ԵԱՏՄ-ի միջև 2015-ի առաջին եռամսյակում ապրանքաշրջանառությունը նվազել է 21 տոկոսով և կազմել 3,43 մլրդ դոլար՝ ըստ Ղազախստանի ազգային տնտեսության վիճակագրության հանձնաժողովի տվյալների։
-
17.05.2015|
17:05
Չինացիները հնում բուժիչ ըմպելիք էին պատրաստում ալոճից, որի մնացորդները հայտնաբերվել են 9000-ամյա տարաներում:
-
17.05.2015|
17:04
Կարմիր խաչի և կարմիր կիսալուսնի միջազգային շարժումը դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով 93 մլն դոլար հավաքել՝ Նեպալի հզոր երկրաշարժերի հետևանքները հաղթահարելու համար՝ Կատմանդուում լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:
-
17.05.2015|
17:04
Կառավարության որոշմամբ այսօր՝ մայիսի 17-ին Տավուշի, Սյունիքի և Լոռու 23 համայնքներում անցկացվում է հանրաքվե՝ պարզելու բնակիչների կարծիքը համայնքների խոշորացման հարցի շուրջ:
-
17.05.2015|
17:03
Լենինգրադի շրջանում կազակների համայնքը Ագալատովո գյուղում հուշարձան է կանգնեցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է «Невские новости»-ն։
-
17.05.2015|
17:02
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը բաց նամակ է հղել Ամերիկայի հրեական կոմիտեի գործադիր տնօրեն Դեյվիդ Հարրիսին.
-
17.05.2015|
17:01
Հուլիսի 1-ից անալոգային հեռուստաալիքները ամենայն հավանականությամբ չեն անջատվի, չնայած թվայնացման ժամանակացույցով նախատեսված է, որ մեկուկես ամսից Հայաստանը պետք է ամբողջությամբ անցում կատարի թվային հեռարձակման:
-
17.05.2015|
16:21
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը մայիսի 17-ին Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում դարձավ YEPP-ի անդամ։
-
17.05.2015|
15:42
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշեցրեց Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, ընթացքում և հետո օսմանյան բազմազգ կայսրության տրոհման ժամանակ տեղի ունեցած ողբերգական ուրիշ իրադարձություններ: