-
16.05.2015|
12:34
Հնդկաստանն ու Չինաստանը 22 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ տնտեսական համաձայնագրեր են կնքել՝ գրում է Agence France Press-ը։
-
16.05.2015|
12:34
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում:
-
16.05.2015|
12:32
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցել է Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։
-
16.05.2015|
12:31
Հայաստանի և Մոլդովայի միջև բեռնափոխադրումներն այսուհետ կիրականացվեն առանց թույլտվությունների անհրաժեշտության, փոխադրողների համար կկրճատվի վարչարարությունը, կնվազի փոխադրման ժամանակը, որը կբերի բեռների փոխադրումների ինքնարժեքի նվազեցման՝ հայտնում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը։
-
16.05.2015|
12:30
Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է Ֆրանսիայից հետ ստանալ պատվիրված երկու «Мистраль» ավիակիրների գումարը:
-
16.05.2015|
12:29
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ բոլոր երկրները սատարում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բանակցությունների ճանապարհով:
-
16.05.2015|
12:28
Իրանի և վեցյակի բանակցությունները թևակոխել են ակտիվ փուլ, նկատելի են դրական տեղաշարժեր՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա չի բացառել առաջիկա օրերին պայմանավորվածություն կնքելու հնարավորությունը:
-
16.05.2015|
12:27
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի արաբական երկրների հետ համագործակցության խորհրդի գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը պահպանում է հավատարմությունը իր հանձնառությանը՝ պաշտպանել արաբական երկրներին նրանց վրա հնարավոր հարձակման ժամանակ։
-
16.05.2015|
12:26
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ տարածաշրջանի ամենացավոտ հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն է, որը մինչև հիմա լուծված չէ։
-
16.05.2015|
12:25
Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ: