-
12.05.2015|
13:51
Forward հանդեսի հոդվածագիր Քրիստոֆեր Ատամյանը անդրադարձել է Իսրայելի ու Ադրբեջանի սերտ համագործակցությանը` ներկայացնելով դաշինքի՝ իր ձևակերպմամբ անհեռատեսությունն ու պոտենցիալ վտանգները:
-
12.05.2015|
13:50
ԵՄ-ը Վրաստանին, ՈՒկրաինային և Մոլդովային 150 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի, որը թույլ կտա 1,5 մլրդ եվրո ընդհանուր ծավալով վարկ ստանալ՝ ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
-
12.05.2015|
13:48
ՈՒկրաինան կազատի Դոնեցկը և Ղրիմը, իսկ Դոնեցկի օտարված օդանավակայանում կլինի հուշահամալիր՝ նվիրված օդանավակայանի պաշտպան ուկրաինացի զինվորներին՝ ասել է նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ «Օդանավակայան» վավերագրական ֆիլմի առաջին մասը դիտելուց հետո։
-
12.05.2015|
13:45
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն վստահեցրել է, որ չի նախատեսում ոչ մի ռազմական գործողություն ՈՒկրաինայի տարածքում:
-
12.05.2015|
13:42
Այսօր լրանում է ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 21-րդ տարին: Բիշքեկում կնքված քառակողմ համաձայնագիրը, սակայն, չի խանգարում, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը պարբերաբար սրվի:
-
12.05.2015|
13:38
ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել Միջերկրական ծովով միգրացիայի խնդիրների լուծման հարցում։
-
12.05.2015|
13:36
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին այսօր Մոսկվայում հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ քննարկելու նաև սիրիական հակամարտության հարցը։
-
12.05.2015|
13:34
BBC-ն անդրադարձել է Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին՝ հրապարակելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության էջում տեղադրված լուսանկարները, որոնցից անհետացել է Հայաստանի պետական դրոշը՝ գրում է գործակալությունը։
-
12.05.2015|
11:56
Գրողների միության շենքի բակն ավերվում է, այգին ոչնչացվում է բետոնապատման պատճառով: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
-
12.05.2015|
11:53
Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքում լրագրողների ջոկատի կազմավորման համար ընդունվում են հայտեր։