-
12.05.2015|
11:04
Հարկավոր է բարելավել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի կապերը՝ բացառելու հակամարտություններն ու առևտրային պատերազմները՝ հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան:
-
12.05.2015|
11:03
Հայաստանը շատ կարևոր նշանակություն ունի Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում:
-
12.05.2015|
11:02
Եվրամիությունը կարող է համագործակցության նոր ձևաչափ ստեղծել Արևելյան գործընկերության այն երկրների համար, որ չեն ցանկանում սերտ ինտեգրվել համագործակցությանը՝ Բրյուսելում ասել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
-
12.05.2015|
11:01
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Վրաստանի անդամակցության հեռանկարների մասին: Նա ասել է, որ Վրաստանն ու Հյուսիսատլանտյան դաշինքն աշխատում են գործողությունների ծրագրի ուղղությամբ, որի հիման վրա Վրաստանը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին:
-
12.05.2015|
11:00
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև քաղաքական երկխոսության և կոնսուլտացիաների մասն է, որ անցկացվում են նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Մոսկվայի միջև:
-
12.05.2015|
10:59
Չինաստանը ռուսական զորքերին հրավիրել է սեպտեմբերին մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի կապակցությամբ անցկացվող շքերթին՝ տեղեկացրել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
-
12.05.2015|
10:58
Եվրահանձնաժողովը ցավում է Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ՝ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ և հրավիրում է Մոսկվային համագործակցելու՝ հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:
-
12.05.2015|
10:58
Բելառուսը պատրաստ է չինական շուկային գործարարությամբ զբաղվելու պայմաններ տրամադրել՝ ԵԱՏՄ շուկա մտնելու և ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու համար՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում բելառուս-չինական բիզնես ֆորումի ժամանակ։
-
12.05.2015|
10:56
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի և Շվեդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեններ Յարոսլավ Բրատկևիչին և Թորբյորն Սոհլստրյոմին:
-
12.05.2015|
10:55
Իզմիրի 70- հազարանոց մարզադաշտում հանրահավաքը մարդկանց սակավության պատճառով սկսվել է 1 ժամ ուշացումով, բայց հազիվ 10 հազար քաղաքացի է եկել։