Մայիսի 1-ին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Արցախ ժամանած Գերմանիայի «Ձախեր» կուսակցության անդամներ Պիոտր Շտեֆան Յան Լուցակին ու Սվեն Դիդերիխին և Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Յոհան Շմիդտին։
«Լիտվան սկսում է նախագահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Կարևոր աշխատանքը դեռ առջևում է»,- հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն իր Twitter-ում։
Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի «Ժողովրդավար ֆեդերալիստ ֆրանկոֆոններ» խմբակցությունը Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ նախատեսող օրինագիծ է ներկայացրել։
CNN Turk-ի հեռուստակայանի հաղորդումից երևում է, թե ինչպես են մի քանի տասնյակ մարդիկ՝ կարմիր դրոշները ձեռքներին, ճեղքում Ստամբուլի Թաքսիմ հրապարակը շրջափակած ոստիկանների շղթան և համախմբվում հրապարակի կենտրոնում։ Haberler TV-ի ռեպորտաժում, մեկ այլ վայրում ոստիկաններն արցունքաբեր գազով փամփուշտներ են կրակում ցուցարարների ուղղությամբ։
Գեղարքունիքի մարզի մի խումբ պատանիներ և երիտասարդներ «Ես էլ եմ զինվոր» ծրագրի շրջանակներում մայիսի 1-ին այցելել են 2014թ. հուլիսի 31-ին ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված զինծառայող Ազատ Ասոյանի ծնողներին։
Նախ պետք է ճշտել: Հետո էլ, մայիսի մեկը վաղուց կորցրել է իր նշանակությունը: Մանկությանս տարիների մայիսի մեկն էր տոն, հիմա ոչ տոնն է տոն, ոչ էլ տոնի խորհուրդն ենք գիտակցում: Մտովի գնացի փոքր, երանելի տարիներ:
Երկրում անխախտ կայունություն է, չուրախանաք, ամեն ինչ մնում է՝ ոնց կա, ու, ընդհանրապես, ի՞նչ փոփոխություն, հազիվ ենք հասել էս ճահճին, որտեղ և ջուր կա, և ձկներ չեն մնացել:
Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակը մենահամերգով հանդես է եկել Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...