-
26.04.2015|
20:54
ԱՄՆ-ի նախագահը հանդես եկավ շատ հզոր ելույթով՝ խոսելով պատմական իրադարձություների մասին՝ ապրիլի 24-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ պատասխանելով Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հարցերին։
-
26.04.2015|
20:52
Թուրքական Haber1.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն անդրադարձել է Առաջին համաշխարհային պատերազմին և հայտարարել, որ հայերին հրահրողները եղել են Ֆրանսիան, Անգլիան և Ռուսաստանը։
-
26.04.2015|
20:51
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ չի կորցրել կապն իրականության հետ և լավ պատկերացնում է կյանքը ոչ որպես Ռուսաստանի նախագահ՝ ինչպես պատմել է «Россия-1» ալիքով պաշտոնավարման 15-ամյակին նվիրված «Նախագահ» ֆիլմում:
-
26.04.2015|
20:51
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է «Հովնանյան» դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի և դպրոցի պաշտոնեության ներկայացուցիչների, տեղեկացնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
-
26.04.2015|
20:50
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին։
-
26.04.2015|
20:49
Նեպալի երեկվա ավերիչ երկրաշարժին այսօր հետևել է ուժեղ հետցնցումը՝ ավելացնելով խուճապը աղետի գոտում գտնվող մարդկանց շրջանում։
-
26.04.2015|
20:48
Ղազախստանում այսօր անցկացվում են արտահերթ նախագահական ընտրություններ: Կասկած չի հարուցում 74-ամյա Նուրսուլթան Նազարբաևի հաղթանակը, որ իշխանության ղեկավարն է 1989-ից։
-
26.04.2015|
20:47
Այսօր մի խումբ թուրք գործիչներ Արցախում իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին։
-
26.04.2015|
15:25
Մի շարք երաժշտական մրցանակների արժանացած, արդեն միջազգային ճանաչում ունեցող «Դոգմա» ռոք խումբը 2015-ի մայիսի 23-ին մենահամերգով հանդես կգա «32 թատրոնում»։ Համերգի ընթացքում խումբը կկատարի մի քանի նոր ստեղծագործություններ ապագա ալբոմից:
-
26.04.2015|
15:20
Թուրքիայի իշխանությունները դատապարտել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 1915 թվականի հայերի կոտորածները ցեղասպանություն անվանելու համար՝ տեղեկացնում է Հյուրիյեթը: