Բաքվում հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Հանդիպման ընթացքում խոսվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի մասին։
Կոֆեին պարունակող սննդատեսակների օգտագործումը այնքան էլ օգտակար չէ որոշ մարդկանց` հղիների, նյարդային բարձր լարվածություն ունեցողների և անքնությամբ տառապողների համար: Եթե սուրճից հրաժարվել չի լինում, կան համեմունքներ, որոնք կարող են չեզոքացնել վնասակար ազդեցությունը:
System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանի համար անսպասելի չէր, որ ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կայացած համերգին եկել էին հազարավոր մարդիկ։
Նեպալում ուժգին երկրաշարժի հետևանքով նախնական տվյալների համաձայն` 1450 մարդ է մահացել: The Guardian-ի հաղորդմամբ` Նեպալի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը, որ կարողանան հաղթահարել երկրաշարժի հետևանքները:
Ապրիլի 24-ին բողոքի ցույց է անցկացվել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանության շենքի առջև, հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Թուրքիայի կառավարությունից պահանջելու ճանաչել հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանության հանցագործությունը:
«Թայմ»-ը տպագրել է Քիմ Քարդաշյանի էսսեն՝ նա պատմել է իր հայկական ժառանգության մասին և ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ իր մտորումները։ Քարդաշյանն անցած շաբաթ ընդգրկվել է «Թայմ»-ի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։
Ապրիլի 25-ին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղիկներ դրել անմար կրակի մոտ, այնուհետև եղևնի են տնկել հիշատակի ծառուղում և ծանոթացել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրություններին։
Ապրիլի սկզբից մինչև երեկ Երևանը համաշխարհային ուշադրության կենտրոն էր՝ մեկ Քիմ Քարդաշյանն էր, մեկ՝ Քանյե ՈՒեսթը, հետո Հռոմն ու Վատիկանը, հետո Եվրախորհրդարանը, հետո Ավստրիան, հետո Գերմանիան, ԵԽԽՎ-ն…
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և Շվեդիայից ժամանած «Հզոր զգացմունքներ» բալետային պարային խումբը ներկայացնում են ՝
«Բարեկամության կամուրջներ» համերգային ծրագիրը:
Պետդումայի նիստի ժամանակ Վլադիմիր Ժիրինովսկին կոշտ քննադատել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ որոշ պատգամավորների առաջարկած հայտարարությունը:
Երեք գերտերությունների ղեկավարների հանդիպման փաստը, որը կանխատեսելի էր տարբեր տեսակի սիստեմային նկատառումներից ելնելով, առաջ է քաշում բազմաթիվ որակապես նոր ու չլուծված հարցեր, որոնցից հիմնականը միաբևեռ ուժային աշխարհին փոխարինելու եկող ուժային բազմաբևեռության տեսակն ու բնույթն է...