-
25.04.2015|
14:20
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն աշխատանքային այցով Բաքու է ժամանել, հաղորդում է Haqqin.az-ը:
-
25.04.2015|
14:20
Ապրիլի 24-ին Հայաստանի բնակչությունը և հայկական սփյուռքը Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ գրում է ֆրանսիական Le Monde-ը:
Հայաստանի Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչները չեն հիշում, որ Թուրքիայի հետ սահմանը երբևէ բաց է եղել:
-
25.04.2015|
14:19
Ղազախստանում լռության օր է՝ նախագահական ընտրություններից առաջ։ Ապրիլի 26-ի ընտրությունների նախօրեին նախընտրական քարոզչությունն արգելված է։
-
25.04.2015|
14:18
Բուլղարիայի խորհրդարանի թուրք պատգամավորները, որ համաձայն չեն եղել մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, լքել են նիստերի դահլիճը՝ «Ցտեսություն» արտահայտություններով՝ հաղորդում է բուլղարական «Բլից» պարբերականը:
-
25.04.2015|
14:17
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Թուրքիայում հայ ու քրիստոնյա լինելու համար 1,5 մլն հայերի ոչնչացման հարյուրամյա տարելիցը, «Հայոց ցեղասպանություն. աշխարհի ոչնչացման գործնական ուղեցույց» հոդվածում գրում է Adevarul պարբերականը:
-
25.04.2015|
14:17
Ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Ընթերցանության 20 րոպեն հիշատակի լավ տուրք կլինի, իր բլոգում գրել է ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին։
-
25.04.2015|
14:16
Ցեղասպանության մասին պետք խոսել, գոռալ, պահանջել ճանաչում՝ ասել է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
-
25.04.2015|
14:15
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ նախագահի Հայոց ցեղասպանության տարելիցին արված ուղերձին։ Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, թե չնայած Պուտինին արված բոլոր զգուշացումներին ու կոչերին, նա 1915-ը ցեղասպանություն է որակել։
-
25.04.2015|
14:15
Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության անդամները 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար միջոցառում են կազմակերպել։
-
25.04.2015|
14:14
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է, թե Կանադայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելով։