-
25.04.2015|
13:05
Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանն ու ընդունի՝ հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլ Սարկոզին, գրում է «Le Figaro»-ն։
-
25.04.2015|
13:04
Իրանի հայ համայնքի անդամները բողոքի ցույց են արել Թեհրանում, Թուրքիայի դեսպանության մոտ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, գրում է Tabnak.ir-ը:
-
25.04.2015|
13:03
Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի բանակցությունների հերթական փուլը միջուկային ծրագրի շուրջ լավ է անցել, պատժամիջոցների հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են՝ գրում է RIA Novosti-ն:
-
25.04.2015|
13:03
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայերի կոտորածների համար ցեղասպանություն բառն օգտագործելու համար՝ տեղեկացնում է Սաբահը:
-
25.04.2015|
13:02
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումները Թուրքիայում շարունակվում են, գրում է «Ակօս»-ը: Միջոցառումներից մեկի ընթացքում Ստամբուլում հայ մտավորականներից Կոմիտասի ու Ռուբեն Սևակի տների մոտ ծաղկեպսակներ են դրվել:
-
25.04.2015|
13:01
Անկարան դատապարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` հայերի զանգվածային կոտորածները «Ցեղասպանություն» անվանելու համար՝ հայտնում է Reuters-ը:
-
25.04.2015|
13:00
Շնորհակալ եմ Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին՝ այսօրվա հիշատակի միջոցառումներին մասնակցելու հրավերի համար:
-
25.04.2015|
12:58
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որ Հայաստանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը ողջունել է Օլանդին և նշել, որ իր համար մեծ պատիվ է կրկին հյուրընկալել Ֆրանսիայի նախագահին Հայաստանում, որտեղ նա անչափ սպասված ու սիրված հյուր է:
-
25.04.2015|
12:56
Kremlin.ru կայքի փոխանցմամբ՝ Երևանում կայացել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
-
25.04.2015|
12:54
Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակությոՆախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24-ին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը Երևանում՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար: ւն ունեցող այս օրը Երևանում՝ հայ ժողովրդի կողքին լինելու համար: