-
24.04.2015|
19:38
Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում Դաշնակցության սոցիալական ակումբի և գրասենյակի միջև ճանապարհի խանութները փակ կլինեն ուրբաթ օրը: Նրանք նշաններ են ցուցադրում, որոնցով մարդկանց կոչ են անում մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեծ երթին՝ հայտնում է english.alarabiya.net-ը:
-
24.04.2015|
19:38
Լեռնային Ղարաբաղի «Հայ բարեկամների միավորման» մի խումբ երիտասարդներ ոտքով ԼՂՀ-ից հասել են Երևան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: «Մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ենք: Ղարաբաղից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ենք եկել ոտքով:
-
24.04.2015|
19:37
Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգի Դերիքի շրջանում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցում ապրիլի 24-ին հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
-
24.04.2015|
19:36
Մոտ 4 հազար մարդ է մասնակցել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։ Հուշարձանը կառուցված է բետոնից և տուֆից, ունի 9 կորացած սյուներ, որոնք նման են Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի սյուներին։
-
24.04.2015|
19:35
Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Ելույթ ունեցան թե իշխող կոալիցիայի, թե Կանաչների, թե Ձախերի պատգամավորները, և նրանք բոլորն իրենց ելույթներում օգտագործեցին ցեղասպանություն բառը։
-
24.04.2015|
19:34
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը այսօր հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով և զուգահեռներ անցկացրել նաև 1990 թվականի Բաքվի կոտորածների հետ:
-
24.04.2015|
19:33
Գերմանիայի խորհրդարանը այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձևին, որում մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայում իրականացված՝ մոտ մեկևկես միլիոն հայերի զանգվածային սպանությունները որակվում են ցեղասպանություն՝ հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
-
24.04.2015|
19:31
Ոչ միայն Հայաստանում, աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, գրում է pravoslavie.ru-ն։
-
24.04.2015|
19:30
Այսօր Օսմանյան կայսրությունում հայ և ասորի ժողովուրդների ցեղասպանության 100-րդ տարելիցն է: 1915-ին կառավարության ծրագրած ցեղասպանությանը 1,5 մլն հայ, 500 հազարին մոտ ասորի է կոտորվել:
-
24.04.2015|
19:29
ՌԴ Պետդուման Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հայտարարության նախագիծ է ընդունել։ Փաստաթուղթը քննարկման էր դրել ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովը։ Պետդուման «խոր ցավակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ»։