-
21.04.2015|
20:54
Ապրիլի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության նախագահ Խավիեր Ուրտադո Միրային։
-
21.04.2015|
16:46
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2015 թվականի ապրիլի 11-ի N 185-Ա հրամանի` նախարարության համակարգի բոլոր թանգարաններում 2015 թվականի ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 10:00-18:00-ն սահմանվել են աշխատանքային ժամեր, իսկ 2015 թվականի ապրիլի 30-ը` սահմանվել ոչ աշխատանքային օր:
-
21.04.2015|
15:32
Ավստրիայի խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները համատեղ հայտարարությամբ քննադատել են Օսմանյան Կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին տեղեկացնում է ավստրիական Der Standard թերթը:
-
21.04.2015|
15:31
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն՝ 113 կողմ ձայներով, դեմ և ձեռնպահ չեղավ: Քվեարկությանը հետևեցին ծափահարություններ: Ըստ հայտարարության՝ ՀՀ Ազգային ժողովը.
-
21.04.2015|
15:27
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու՝ հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հաղորդագրությունը:
-
21.04.2015|
15:26
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայերին ուղղված իր ուղերձում ասել է, որ Թուրքիան կիսում է այն հայերի ցավը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում՝ Առաջին աշխարհամարտի շրջանում:
-
21.04.2015|
15:24
Թուրքիան շարունակելու է ջանքերը հայերի հետ հաշտվելու ու բարեկամության համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
21.04.2015|
15:23
Վրաստանը պատվիրակություններ է ուղարկելու Հայաստան ու Թուրքիա՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի և Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին:
-
21.04.2015|
15:22
Նյու Յորքում հայտարարվել են գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ոլորտում ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրները։ Բացառիկ առաջատար է The New York Times թերթի թիմը, որն արժանացել է 3 մրցանակի, գրում է Deutsche Welle-ն։
-
21.04.2015|
15:20
Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի արարողությունները մշտապես դժվարին օրեր են դառնում ցեղասպանության համար մեղադրանքներին հակադարձել փորձող Թուրքիայի արտաքին գործերի նախարարության համար, ստիպում են նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հաճախ խոսել՝ առանց լավ մտածելու: