ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է ռուսաստանցիներին Հաղթանակի օրվա առիթով: Նրա շնորհավորանքները փոխանցել է Ռուսաստանի գծով գլխավոր խորհրդական Սելեստա ՈՒոալանդերը:
«Կոնգրես» հյուրանոցի մեծ հյուրասրահը մայիսի 4-ի երեկոյան իր կլոր սեղանների շուրջ էր հավաքել մի քանի սերունդ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, նրանց որդիներին, թոռներին ու արդեն նաև ծոռներին:
2015 թ. մայիսի 9-ին մենք մոլորակի բոլոր նորմալ երկրների նման կնշենք գերմանական ֆաշիզմի դեմ նախկին ԽՍՀՄ ժողովուրդների տարած Մեծ հաղթանակի հերթական, 70-րդ տարեդարձը։
Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին Հայաստանում էր «Հարյուր կյանք» մեգանախագծի կազմակերպիչներից, ոչ անհայտ, այս օրերին էլ Սերժ Սարգսյանի ամերիկյան այցը կազմակերպող Ռուբեն Վարդանյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբլովի հանդիպումը դիվանագիտական սկանդալի է վերածվել:
Մայիսի 7-ին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱՄՆ-ի Մամուլի ազգային ակումբում ամերիկյան և արտերկրյա լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում և աշխարհում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումները և դրանց խորհուրդը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պաշտոնական պատվիրակությունը մայիսի 7-ին ժամանել է Ստեփանակերտ և ԼՂՀ մշակույթի ու երիտասարդության պալատում մասնակցել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված հանդիսավոր երեկոյին:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման անդամները «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ շապիկներով և կալանավորված Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, Վոլոդյա Ավետիսյանի նկարներով վաղ առավոտից ակցիաներ էին անցկացնում Հայաստանում օտարերկրյա դեսպանությունների առջև:
Սպանության նախապատրաստության կասկածանքով մայիսի 4-ին ձերբակալված ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի նկատմամբ դատախազի որոշմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրա ձերբակալման 72 ժամը լրացավ այսօր՝ 17.40-ին, և նա ազատ արձակվեց:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...