-
24.03.2015|
20:51
Սևաստոպոլում մարտի 23-ին հրաժեշտ են տվել 33-ամյա Վիկտոր Յանուկովիչ-կրտսերին, որ խեղդվել էր Բայկալ լճում։ Հուղարկավորությանը ներկա է եղել հայրը՝ ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, մարտի 24-ի կեսօրին ռազմական գերեզմանատուն է եկել հանգուցյալի մայրն ավագ որդու՝ Ալեքսանդր Յանուկովիչի հետ:
-
24.03.2015|
20:41
Մարտի 24-ին՝ ժամը 16.55-ին, տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի հանդամասում գայլը հարձակվել է նույն գյուղի բնակիչների վրա:
-
24.03.2015|
15:17
«Թազա բա՞ն ա ասել, թազա բան չասեց»,- անդրադառնալով Ադրբեջանին զենք վաճառելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը:
-
24.03.2015|
12:48
Աշխատանքային այցով Արցախի հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Արցախի պետական համալսարան, որտեղ նախ ծաղիկներ է դրել Արցախյան ազատամարտի տարիներին բուհի զոհված ուսանողների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա հանդիպում ունեցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
-
24.03.2015|
12:37
Հայաստանի զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը, որին մասնակցում էին Զինված ուժերի ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, վարչությունների և առանձին բաժինների պետեր ու տեղակալներ: Հավաքը կշարունակվի մինչև մարտի 26-ը:
-
24.03.2015|
12:37
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդյոնկինին:
-
23.03.2015|
20:21
Որ եվրոպական շաբաթը Հայաստանում բացառապես արտաքին քաղաքական ուղղվածություն ունի և արտոնված է միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, անցյալ շաբաթ էլ պարզ էր, բայց այս երկուշաբթի ապացուցվեց՝ Ազգային ժողովը 42 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց ԱԺ օրակարգում ընդգրկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած հայտարարության նախագիծը՝ հունվարի 12 - ին Գյումրիի սպանդի վերաբերյալ:
-
23.03.2015|
20:17
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի խոսքով՝ մայիսին կայանալիք Ռիգայի գագաթնաժողովից առաջ ԵՄ-ՀՀ բանակցությունների տեխնիկական մասը, թերևս, ավարտված կլինի:
-
23.03.2015|
12:42
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
-
22.03.2015|
21:02
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում խոշոր քարաթափում է եղել: