-
16.10.2014|
17:08
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» կազմակերպած առաջին համառուսական համագումարին, որը տեղի է ունեցել Սուրբ կերպարանափոխություն Հայ Առաքելական եղեղեցու սեղանատանը:
-
16.10.2014|
15:19
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի՝ սահմանային գոտու համայնքներին հարկային արտոնություններ շնորհելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը, որով առաջարկվում էր սահմանային գոտու համայնքներին ազատել մի շարք հարկերից:
-
16.10.2014|
15:18
ՀՀ կառավարության 2004 թ. ապրիլի 22-ի որոշմամբ՝ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց Հայկական մամուլի օր:
-
16.10.2014|
15:16
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հոկտեմբերի 17-ին, «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովի շրջանակում:
-
16.10.2014|
15:14
Կառավարության նիստի օրը նոր խնդիր է ծագել՝ Եկմալյան փողոցի բնակիչները փակել էին Տիգրան Մեծ փողոցը:
-
16.10.2014|
15:09
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարվել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին:
-
16.10.2014|
13:23
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Նյու-Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորեանին և փոխնախագահ Դեանա Արսենյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Կարնեգի» հիմնադրամի հետ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու հնարավորությունը:
-
15.10.2014|
16:24
Հոկտեմբերի 14-ին և 15-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստերում քննարկվեցին վերարտադրողական առողջության, գյուղական համայնքների զարգացման, մերօրյա հերոսների փառաբանման և Ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված անվանակարգերում ստացված հայտերը:
-
15.10.2014|
16:18
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հոկտեմբերի 13-14-ին հանդիպումներ ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության կառավարում մասնագիտացման մագիստրատուրայի ուսանողների հետ:
-
15.10.2014|
13:42
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տասնօրյա այցով մեկնում է Իրան: Նա Թեհրանում հանդիպումներ կունենա իրանահայության և միությունների ներկայացուցիչների հետ, կայցելի եկեղեցիներ, Սպահանում կմասնակցի Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-րդ ամյակին նվիրված միջոցառումներին: