Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը հունիսի 21-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպում են Հայ-հոլանդական բիզնես ֆորում:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը և «Միջազգային ահազանգ» կազմակերպությունն այսօր ներկայացրին «Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթը Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում սկանդալի է հանգեցրել։
Համարյա մեկ ամիս փակ Վերին Լարսի ճանապարհը վերաբացվել է, վրաց - ռուսական սահմանի անցակետով վերաբացվել է նաև Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված միջազգային խորհրդակցության ավարտին ընդունված հայտարարությունում անդրադարձ կա նաև հայերի և ասորիների ցեղասպանությանը:
Աֆրիկյանների տան խնդրի, հուշարձանի տեղափոխման և դրա շուրջ բարձրացված աղմուկի մասին խնդրեցինք կարծիք հայտնել «Հայնախագիծ» ընկերության տնօրեն, ճարտարագետ-շինարար ԳՐԻԳՈՐ ԱԶԻԶՅԱՆԻՆ:
Մամուլի ազգային ակումբի «Աշխարհը և մենք» ծրագրի շրջանակներում հյուրընկալված ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը նշեց, որ Լիտվան արդեն տասը տարի է, ինչ Եվրամիության անդամ է:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...