Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Փակեք ձեր ականջները»

«Փակեք ձեր ականջները»
04.04.2013 | 14:08

«Ավագանու ընտրությունները կրելու են ձևական բնույթ: Ոչ թե գաղափարների պայքար է գնալու, այլ ով ինչքան փող ունի: Սա է ողջ էությունը»,-իրենց չմասնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին այսպես հիմնավորեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` մասնակցելու դեպքում կարևորելով ծրագրային խնդիրները` Օպերայի շրջակայքի, գլխավոր պողոտայի «մաքրում» և այլն: Խոստովանելով, որ սա չեն կարող անել, Թովմասյանը նկատեց. «Ի՞նչ է, մալիբուներից գլխավոր պողոտան մաքրվելո՞ւ է: Օպերայի բակը մաքրվելո՞ւ է, որ մարդը սոլիդ, երեկոյան, գեղեցիկ, իր տիկնոջ, սիրած աղջկա, տղայի հետ գնա այնտեղ»,-ասաց ընկեր Թովմասյանը:
Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելու հիմնական պատճառներից մեկը ՀԿԿ-ի համար ֆինանսի բացակայությունն է: Նկատելով, որ մամուլն արդեն անդրադառնում է ընտրակաշառքներին, Թովմասյանը հեգնեց. «Սպասում եմ` մեր տուն երբ են գալու»: Լրագրողների ռեպլիկին` եթե Ձեր դուռը թակեն այդ նպատակով, Դո՞ւք ինչ կանեք, հետևեց պատասխանը. «Փակեք ականջներդ, կասեմ` ձեր…»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ