Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Անահիտ Բախշյանը պահանջել է կառուցվող թեքահարթակների նախահաշիվները

Անահիտ Բախշյանը պահանջել է կառուցվող թեքահարթակների նախահաշիվները
02.07.2013 | 01:05

Ըստ տեղեկությունների՝ Երևանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 հազար դրամ արժողությամբ, և Երևանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար:

Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել յուրաքանչյուր թեքահարթակի նախահաշիվն ու բոլոր ֆինանսական հիմնավորումները, այն հասցեները, որտեղ նախատեսվել են կառուցել այդ թեքահարթակները, և ըստ հասցեների՝ թեքահարթակների չափերը:

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ