Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ֆինլանդիայում կներկայացվեն Խաչատրյանի ստեղծագործությունները

Ֆինլանդիայում կներկայացվեն Խաչատրյանի ստեղծագործությունները
09.10.2013 | 13:35

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Ֆինլանդիայում կղեկավարի Tampere Philharmonic Orchestra-ն։ Որպես մենակատար հանդես կգա մեր հայրենակից Մ. Սիմոնյանը (ջութակ, ԱՄՆ)։ Կներկայացվեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, հատվածներ՝ «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2749

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ