Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գայլին այցելել են կենդանաբանն ու բնապահպանը

Գայլին այցելել են կենդանաբանն ու բնապահպանը
23.11.2013 | 19:31

Օրերս «Յունիգրաֆ իքսի» կողմից Երևանում վնասազերծված գայլին այցելել են ՀՀ գիտություննների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի ներկայացուցիչ Մամիկոն Ղասաբյանն ու բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նրանք նախ փաստեցին, որ կենդանին իրոք գայլ է, ապա ծանոթացան վերջինիս վիճակին։ Նշենք, որ գայլը շատ թույլ է, ոտքի չի կանգնում։ «Յունիգրաֆ իքսի» վիրաբույժ Արթուր Թոսունյանը նշեց, որ կենդանուն ամենայն հավանականությամբ տանն են պահելիս եղել, և սա եզակի երևույթ է, երբ Երևանում գայլ է հայտնաբերվում։ «Յունիգրաֆ իքսի» և Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել գայլին տեղափոխել կենդանաբանական այգի։

Դիտվել է՝ 4628

Մեկնաբանություններ