Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
11.12.2013 | 11:20

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:
Արտաշավանի, Ալավերդու, Իջևանի, Դիլիջանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 19:00 - ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ