Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԱԳ նախարարը Ամանորի նախաշեմին՝ զորամասում

ԱԳ նախարարը Ամանորի նախաշեմին՝ զորամասում
29.12.2013 | 16:54

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արտգործնապարար Էդվարդ Նալբանդյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի N զորամաս:

Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականացնում են հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։

Է. Նալբանդյանը հաջողություններ է ցանկացել սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր զինված ուժերի ամրությունը և հզորությունը։ Հայաստանի արտգործնախարարը մաղթել է, որ զինծառայողների ծնողները և հարազատները միշտ բարի լուրեր ստանան իրենց որդիների հաջող ծառայության մասին։ Նախարարը նշել է, որ Հայաստանի դիվանագետներն իրենց ջանքերն են ուղղում մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության ամրապնդման համար։

Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել ծառայության պայմաններին:

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ