Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Տ. Սարգսյանին հեռացնելը երբեք դժվար գործընթաց չի եղել, դժվար է եղել նրան փոխարինելը»

«Տ. Սարգսյանին հեռացնելը երբեք դժվար գործընթաց չի եղել, դժվար է եղել նրան փոխարինելը»
08.04.2014 | 16:35

Ապրիլի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ընթացքում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը կարծիք հայտնեց, որ վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալը մեկն է` սեպտեմբերի 3-ը, երբ Հայաստանը հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման հետ պայմանագիրը ստորագրելուց։ Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է վերգտնի իր վստահությունն արևմտյան երկրների մոտ։
Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը սեպտեմբերի 3-ը հայկական դիվանագիտության տապալումը չի համարում, քանի որ սեպտեմբերի 3-ը հայկական դիվանագիտության հետ ընդհանրապես առնչություն չունի։ Այդ որոշումն ընդունվել է Հայաստանից դուրս, և ՀՀ-ն այդ որոշումից խուսափելու հնարավորություն չուներ. այդ որոշմանն այլընտրանք չկար։
Ինչ վերաբերում է Հայաստանում վարչապետի փոփոխությանը, ապա ըստ պարոն Իսկանդարյանի՝ Վարչապետի հրաժարականից հետո հեղափոխական փոփոխություններ չեն լինի, սակայն ասել, որ փոփոխություններ ընդհանրապես չեն լինի, սխալ է։ Ռիչարդ Գիրագոսյանն էլ կարծում է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի որոշումը կայացվել է 2 սարգսյանների կողմից։ Տիգրան Սարգսյանին հեռացնելը երբեք դժվար գործընթաց չի եղել, դժվար է եղել նրան փոխարինելը։ Նա նաև նշեց, որ եթե ԱԺ նախագահը վարչապետ դառնա, դա հսկայական պարտություն ու հետքայլ կլինի Հայաստանի ժողովրդավարության ու զարգացման առումով։

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ