Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Փարիզում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել ընդդեմ Օլանդի

Փարիզում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել ընդդեմ Օլանդի
13.04.2014 | 15:25

«Օլանդ, բավական է», «Ձախերը` իշխանության» կարգախոսերով երեկ բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել Փարիզում: Ելույթ են ունեցել ձախակողմյան արմատականները, կոմունիստներն ու արհմիությունների ներկայացուցիչները: Ցուցարարները բողոքել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարած քաղաքականության և կառավարության ձեռնարկած`բյուջեի խնայողություններին ուղղված միջոցառումների դեմ: Ցուցարարներն Օլանդին մեղադրել են նրա ղեկավարման ընթացքում երկրում աջ ծայրահեղականների քաղաքական ազդեցության ավելացման մեջ: Բողոքի մասնակիցները հանդես են եկել նաև ընդդեմ տնտեսական կոշտ քաղաքականության, որը հայտարարել է երկրի նոր վարչապետ Մանուել Վալսը: Ոստիկանության տվյալներով՝ ակցիային մասնակցել է 25 հազար մարդ, հանրահավաքի կազմակերպիչների հաշվարկով` 100 հազար:

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ