Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Կալիֆոռնիայի խորհրդարանը կքննարկի ԼՂՀ ճանաչման հարցը

Կալիֆոռնիայի խորհրդարանը կքննարկի ԼՂՀ ճանաչման հարցը
02.05.2014 | 19:38

Մայիսի 5-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Կանոնադրության հանձնաժողովը քննարկելու է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օրինագիծը: Հանձնաժողովում հաստատվելու դեպքում թիվ AJR 32 բանաձևի նախագիծը մայիսի 8-ին ներկայացվելու է լիագումար նիստի քննարկմանը և հաստատմանը: Օրինագիծը նախատեսում է նաև Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի դիմումը ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին՝ ճանաչելու Ղարաբաղի անկախությունը: Թիվ AJR 32 բանաձևի նախագիծը Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում տարեսկզբին ներկայացրել է Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն:

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը այս տարվա սկզբին ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչող բանաձև, անցած տարվա աշնանը Ղարաբաղի անկախությունը ճանաչել է Կալիֆոռնիայի Հայլենդ քաղաքը: ԼՂՀ անկախությունը ճանաչող բանաձևեր են ընդունել Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա նահանգները, Ղարաբաղին իր ուղերձով աջակցություն է հայտնել Մերիլենդի նահանգապետը:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ