Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ալեքսանդր Լուկաշենկո. «Ցավով եմ ասում, որ մեր մերձավոր ՈՒկրաինան դարձել է թեժ կետ»

Ալեքսանդր Լուկաշենկո. «Ցավով եմ ասում, որ մեր մերձավոր ՈՒկրաինան դարձել է թեժ կետ»
09.05.2014 | 23:29

Ողբերգական իրադարձություններն ՈՒկրաինայում, որտեղ մարտից դաշնայնացման կողմնակիցները միտինգներ են անում, իսկ կիևյան իշխանությունները հատուկ գործողություններ են ծավալում՝ բանակի ներգրավումով, պետք է դադարեցնել՝ ինչ գնով էլ լինի՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ցավով եմ ասում, որ մեր մերձավոր ՈՒկրաինան դարձել է թեժ կետ: Եղբայրական սլավոնական երկրի վրա կուտակվել են քաղաքացիական պատերազմի ամպերը և եղբայրը եղբոր վրա է ձեռք բարձրացրել: Ինչ գնով էլ լինի, մենք պետք է դա դադարեցնենք»,- ասել է Բելառուսի նախագահը: Նրան անհանգստացնում է, որ այդ իրադարձություններն «օգտագործվում են իբրև պատրվակ՝ ակտիվացնելու ՆԱՏՕ-ի պետությունների ռազմական գործունեությունը անմիջականորեն բելառուսական սահմանի մոտ»: «Այդ ամենը պահանջում է հատուկ զգոնություն և ժողովրդի միասնականություն»,- գտնում է նախագահը:

Քաղաքական ու ռազմավարական հավակնությունների թելադրանքով իրականացվում է նպատակային գործունեություն ապակայունացնելու քաղաքական իրավիճակը անկախ պետություններում՝ նշել է նա և բերել Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ու այլ թեժ կետերի օրինակները: Լուկաշենկոյի խոսքով 2014-ը պատմության մեջ երկու նշանակալից իրադարձությամբ կմտնի: Հուլիսին լրանում է գերմանա-ֆաշիստական զորքերից Բելառուսի ազատագրման 70 տարին, օգոստոսին՝ առաջին աշխարհամարտը սկսվելու 100 տարին: «Այս հիշարժան տարեթվերը լուրջ մտածումների առիթ են: Ինչու՞ առաջին աշխարհամարտից ընդամենը երեք տասնամյակ անց նորից համամոլորակային հրդեհ բռնկվեց: Ինչպե՞ս քաղաքակիրթ Եվրոպայում ծնվեց ու ուժ հավաքեց նացիզմի քարանձավային գաղափարախոսությունը: Ժամանակակից քաղաքական էլիտան բավարար բանականություն ու խիղճ կունենա՞, որպեսզի նոր կործանարար կոնֆլիկտներ չսադրի»,- հարցրել է Բելառուսի նախագահը: «Մենք գին չունեցող դասեր ենք քաղել XX դարի ողբերգական իրադարձություններից: Մենք գիտենք խաղաղության ու համաձայնության գինը և անշեղորեն պաշտպանելու ենք մեր իդեալները»,- ընդգծել է նա: «Մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի պաշտպանել Բելառուսի ինքնիշխանությունը, քաղաքացիական խաղաղությունն ու համերաշխությունը՝ դրսի ու ներսի ոտնձգություններից»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ