Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ձևավորում են այլընտրանքային կառավարություն

Ձևավորում են այլընտրանքային կառավարություն
17.05.2014 | 13:58

Ազատության հրապարակում ուրբաթ օրը անցկացված հանրահավաքի ժամանակ «Նախախորհրդարանը» հայտարարել է նոր, այլընտրանքային կառավարության ձևավորման մասին։

Ազատության հրապարակում էին հավաքվել ոչ միայն «Նախախորհրդարանի» ներկայացուցիչները, այլև ազատամարտիկներ, ակտիվիստներ ու մտավորականներ։

Ազատության հրապարակից հայտարարվել է, որ իշխանություններին վստահելու ու նրանց հետ երկխոսելու հնարավորություններ այլևս չկան, և որ առաջիկա մեկ տարվա ընթացքում պետք է անեն հնարավորը՝ ազատվելու իշխանություններից։

«Նախախորհրդարանը» արդեն ձևավորել է իր ընտրական հանձնաժողովը և նախատեսում է մեկ տարի հետո այլընտրանքային խորհրդարանով ձևավորել նոր գործադիր մարմին։

Թեկնածուների ինքնաառաջադրման, գրանցման և լիազորման համար ստորագրություններ հավաքելու ժամկետ է սահմանվել մինչև սեպտեմբերի 15-ը։
Հոկտեմբերի 15-ից հետո կսկսվեն այլընտրանքային խորհրդարանի ընտրությունները։

Ազատության հրապարակից հայտարարվել են պատգամավորության թեկնածուներից մի քանիսի անունները, այդ թվում՝ ազատամարտիկ, խարդախության մեջ մեղադրվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի անունը։

Դիտվել է՝ 1281

Մեկնաբանություններ