Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ռուսաստանը հեռացնում է զորքը ՈՒկրաինայի սահմանից

Ռուսաստանը հեռացնում է զորքը ՈՒկրաինայի սահմանից
22.05.2014 | 11:41

Ռուսաստանը ՈԻկրաինայի սահմանի մոտ գտնվող զորքերը` ռազմական տեխնիկայի հետ միասին ուղարկում է իրենց մշտական տեղակայման վայրերը: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Մայիսի 21-ին չորս երկաթուղային շարասյուներ և 15 Իլ-76 ինքնաթիռներ` զորքի հետ միասին, որոնք մասնակցում էին մարտական պատրաստվածության ծրագրային միջոցառումներին, ուղարկվել են Ռոստովի, Բելգորոդի, Բրյանսկի շրջաններից»,- ասվում է նախարարության հաղոդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հրաման է տվել ՈՒկրաինայի հետ սահմանակից շրջաններից հեռացնելու զորավարժությունների մասնակից զորքերը, որպեսզի «լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծվեն ՈՒկրաինայում տեղի ունենալիք ընտրությունների համար»: Ի հակառակ սրա, ՆԱՏՕ-ն և պաշտոնական Կիևը հայտարարել էին, որ ռուսական զորքերը դեռևս գտնվում են ՈՒկրաինայի սահմանին:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ