Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հունաստանը Հայաստանի հետ կշարունակի աշխատել եվրաինտեգրման ուղղությամբ

Հունաստանը Հայաստանի հետ կշարունակի աշխատել եվրաինտեգրման ուղղությամբ
25.05.2014 | 18:53

Հունաստանը ՀՀ-ի հետ շարունակելու է աշխատել նաև եվրաինտեգրման ուղղությամբ՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տաղիսը՝ անդրադառնալով Հայաստանի միջազգային նոր հանձնառություններին և ԵՄ-ի հետ հարաբերությունները շարունակելու հնարավորություններին: Նա հիշեցրել է, որ թե ԵՄ ներկայացուցիչները, թե ՀՀ իշխանությունները բազմիցս նշել են, որ Հայաստանի միջազգային նոր հանձնառությունը՝ Մաքսային միությանը միանալու որոշումը, խոչընդոտ չէ ՀՀ-ԵՄ հարաբերություններում, ուստի ԵՄ-ն առաջ է նայում ՀՀ-ԵՄ հարաբերությունների հարցում: «Վիլնյուսյան գագաթնաժողովում Հայաստանը ԵՄ երկրների հետ համաձայնեցրել է փաստաթուղթ ԵՄ-ՀՀ ապագա համագործակցության մասին. ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթ է բաց Հայաստանի համար: Հունաստանը ՀՀ-ի հետ վարում է ոչ միայն երկկողմ հարաբերություններ, այլև աջակցում է ՀՀ-ի եվրաինտեգրման գործընթացին»,- ասել է դեսպանը:

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ