Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պատմության ավարտը

Պատմության ավարտը
29.05.2014 | 11:08

Ռուսաստանը կկոտրի Հայաստանին Ղարաբաղի հարցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելու ճանապարհին Հայաստանի խոչընդոտների մասին խոսակցություններին և այն դիտարկումներին, թե Կրեմլն այլևս հետաքրքրված չէ ռուսական ինտեգրացիոն պրոյեկտների ընդլայնմամբ:
Նա կարծում է, որ Կրեմլի և Պուտինի համար հետխորհրդային տարածքում ցանկացած ինտեգրացիոն պրոյեկտ, նույնիսկ ամենաանիմաստը, հետաքրքիր է, քանի որ հնարավորություն է տալիս նրան մտածել, որ Մոսկվան ինչ-որ տեսքով վերականգնում է Խորհրդային Միությունը, իր շահերի տարածքը: Մոսկվան հետաքրքրված է նաև, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը և հնարավոր է՝ հետագայում նաև Եվրասիական միությանը:
Ըստ նրա՝ երևում է, որ Հայաստանը հասկանում է Մոսկվայի այդ հետաքրքրվածությունը և ցանկանում է պնդել իր տեսակետը ԼՂ հակամարտության հարցում, բայց Մոսկվայի համար դժվար կլինի դրան գնալ, քանի որ չի ցանկանում վատթարացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, Ռուսաստանն ուզում է պահպանել վերահսկողությունը երկու երկրների նկատմամբ: «ՈՒստի ինձ թվում է, որ Մոսկվան ի վերջո կկոտրի նաև Երևանին ՄՄ անդամակցության հարցում այն պայմաններով, որոնք ինքը կցանկանա: Ես հետխորհրդային տարածքում բոլորին խորհուրդ եմ տալիս ընթերցել Միհրանի ու Զատուլինի 1998 թ. կլասիկ հոդվածը՝ «Պատմության ավարտը», որում ամեն ինչ շատ անկեղծ է գրված հետխորհրդային տարածքում ռուսական քաղաքականության մասին: Այդ թվականից էլ այդ քաղաքականությունն են վարում: Կարևոր է այդ տարածքում սառեցված հակամարտությունները օգտագործել որպես գործիք՝ հակամարտության երկու կողմերի վրա ճնշումներ բանեցնելու համար, ուստի Մոսկվան միշտ անելու է այնպես, որպեսզի չաջակցի որևէ կողմի, և որպեսզի որևէ կողմ առավելություն չստանա: ՈՒստի չեմ կարծում, թե Մոսկվան կհամաձայնի, որպեսզի դիտարկի Հայաստանն ու Ղարաբաղը որպես միասնական տարածք ՄՄ-ում, որովհետև դա կտրուկ կվատթարացներ հարաբերությունները Բաքվի հետ՝ այն աստիճանի, որ Մոսկվան կարող էր կորցնել այնտեղ իր ազդեցությունը»,- մեկնաբանեց ռուսաստանցի հրապարակախոսը:
Նա հավելեց, որ Հայաստանը չի կարողանալու Ռուսաստանին դեմ գնալ և իր պատկերացումներն առաջ տանել, իսկ Մոսկվայի համար հեղինակություն է ՄՄ-ում շատ անդամ երկրներ ունենալը, ինչի համար էլ ճնշման բոլոր մեթոդները գործի է դնում: Անդրեյ Պիոնտկովսկին նշեց, որ որքան հասկանում է՝ Մոսկվան իր ցանկացածին հասնելու է, որովհետև Հայաստանը դժվարին իրավիճակում է, մղված է անկյուն և ամբողջապես կախյալ է Ռուսաստանից, և նրա համար դժվար է լինելու որևէ ազատություն, ինքնիշխանություն ունենալը:
Խոսելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի՝ Հայաստանում հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրող ՀԿ-ների չեզոքացման մասին դիտարկումներին՝ ռուս հրապարակախոսն ասաց, որ հայտարարությունը այնքան Մոսկվայի տրամաբանությամբ է, որ կարող էր և համաձայնեցված չլինել, քանի որ նրան Մոսկվան չէր դատապարտելու: «ՀԿ-ներն արդեն Մոսկվայում գրանցվում են որպես արտասահմանյան գործակալներ, այսպիսի վերաբերմունք է Մոսկվայում: Սա բնական է Մոսկվայի համար: Հայաստանի դեպքում պետք է հայտարարել, որ դա դեսպանի կողմից միջամտություն է ՀՀ ներքին գործերին»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ