ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արդարադատության նախարարը դեռ «օդում» է

Արդարադատության նախարարը դեռ «օդում» է
03.06.2014 | 16:40

Այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, թե ամրապնդվել և ուժեղացել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հնարավորությունները: «Խոսքը վերաբերում է շահերի բախման խնդիրներին, չհիմնավորված հարստացման դեպքերին»,- ընդգծել է նախարարը, որից կարելի է ենթադրել, թե էթիկայի հանձնաժողովը «վհուկների որս» է սկսելու և բոլոր «չհիմնավորված հարստացողներին» տեղն է դնելու:
Յուրաքանչյուր նոր պաշտոնյա արդարադատության ոլորտ մուտք գործելով` կոռուպցիայի սեփական «մեթոդներն» է ներկայացնում, որոնք որոշ ժամանակ անց կամ մոռացվում են, կամ փոխակերպվում լրիվ հակառակ բանի: Այս համակարգում խոսել «չհիմնավորված» հարուստների մասին, նույն է` թե հասարակությանը խոստանալ, թե դուրս ես գալիս քեզ նշանակած իշխանության դեմ:
Ինչ վերաբերում է «շահերի բախմանը», նախարարը հավանաբար պետք է մի քանի օր հատկացնի սեփական ոլորտի «ենթակայության տակ գործող» դատարաններում մի քանի աղմկահարույց դատալսումներին մասնակցելու համար: Շատ արագ կհամոզվի, որ մինչ գեղեցիկ ձևակերպումներով նախադասություններ կառավարության ծրագրում ներառելը, հարկավոր է տեսնել, թե ինչ է կատարվում արդարադատության հատկապես այս ենթակառույցներում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2756

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ