Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Դմիտրի Կիսելյովին ճանաչել «persona non grata»

Դմիտրի Կիսելյովին ճանաչել «persona non grata»
12.06.2014 | 13:43

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել է երեկ ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին` անթույլատրելի համարելով նման անհարգալից պահվածքը: «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին Հայաստանի Հանրապետության տարածքում persona non grata՝ անցանկալի անձ, հայտարարելու մասին հարցը»,-հայտարարեց պատգամավորը` շեշտելով, որ որևէ օտարերկրացու նմանօրինակ անհարգալից հայտարարությունները պետք է արժանանան խստագույն պետական և հանրային հակազդեցության։

Ավելին, Փաշինյանին դուր չի եկել նաև հանդիպմանը ներկա հայ պատգամավորների պահվածքը:
«Խստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա։ Եվ կարծում եմ, որ Հայաստանը պետք է բոլոր օտարերկրացիներին հստակ ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ