Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վրաստանը և Մոլդովան ստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ՈՒկրաինան՝ համաձայնագրի տնտեսական մասը

Վրաստանը և Մոլդովան ստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ՈՒկրաինան՝ համաձայնագրի տնտեսական մասը
27.06.2014 | 17:41

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը, որը նախատեսում է երկրի ինտեգրումը ԵՄ-ին, ինչպես նաև խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծում։ Վրաստանն ու Մոլդովան ևս ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է ԵՄ-ի ազատ առևտրային գոտուն անդամակցություն։ Վրաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Մոլդովայի կողմից՝ վարչապետ Յուրի Լյանկեն։
Համաձայնագիրը վավերացվելու է ԵՄ անդամ 28 երկրների կողմից։
«Այս ստորագրությունները կդառնան հանդիսավոր հանձնառություն՝ ուղեկցելու Վրաստանին, Մոլդովայի Հանրապետությանը և ՈՒկրաինային իրենց երկրները կայուն և բարգավաճ ժողովրդավարությունների վերափոխելու ճանապարհին, յուրաքանչյուր քայլում»,- The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ