Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը
19.07.2014 | 12:05

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը, որը ստորագրվել է Բրյուսելում՝ հունիսի 27-ին: Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները՝ «Միացյալ ազգային շարժման» պատգամավորները, նույնպես աջակցել են համաձայնագրի վավերացմանը, սակայն նրանք նիստի են եկել պաստառներով, որոնց վրա վրացերեն և անգլերեն գրված է եղել. «Դեպի ԵՄ՝ առանց քաղբանտարկյալների»: Դրանով նրանք բողոք են արտահայտել ընդդեմ իրենց կուսակցության ներկայացուցիչների կալանավորման ու քրեական հետապնդման:

Նիստին ներկա են եղել Վրաստանի կառավարության ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, այդ թվում՝ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Դիտվել է՝ 788

Մեկնաբանություններ