ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հոկտեմբերի 26-ին մեկնել Փարիզ, որտեղ նախատեսված է Սարգսյան-Ալիև-Օլանդ եռակողմ հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ։ Առայժմ հայտնի չէ հանդիպման ձևաչափը՝ եռակո՞ղմ, թե՞ տետ ա տետ։
Երեկ երեկոյան «Խելագար Թրամփից սպասելի է նույնիսկ Իրանին միջուկային հարվածը կամ սովորական սպառազինությամբ հարվածը Բուշերի ԱԷԿ-ին» վերտառությամբ մեր հոդվածի ( հրապարակումից մոտ 3 ժամ անց «РИА Новости»-ին հղում կատարելով «Reuters» գործակալությանը, տեղեկացրեց, որ Բուշերի ԱԷԿ-ի մոտակայքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը...