«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ջեյմս ՈՒոռլիք․ «Մենք խորապես անհանգստացած ենք լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել»

Ջեյմս ՈՒոռլիք․ «Մենք խորապես անհանգստացած ենք լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել»
05.02.2015 | 00:18

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթների բռնությունների կապակցությամբ, «Ամերիկայի ձայնի» հետ ունեցած բացառիկ հարցազրույցում ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը: «Մենք խորապես անհանգստացած ենք լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին»,- ասել է նա: ՈՒոռլիքը կարծում է, որ այդ միջադեպերն ու բռնությունների աճը վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին: «Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել, բանակցել նախագահների հետ»,- ավելացրել է դիվանագետը:

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ