Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ակտիվ քննարկումների նոր շարք

Ակտիվ քննարկումների նոր շարք
12.03.2015 | 14:19

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ երկրի քաղաքական ուժերի հետ և այսօրվանից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ պատասխանելով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի վերջնական դիրքորոշման մասին հարցին: Քննարկումների վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ:

Դիտվել է՝ 1127

Մեկնաբանություններ