Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նրանք միայն թեյել են ու ոչինչ չեն ուզում ասել

Նրանք միայն թեյել են ու ոչինչ չեն ուզում ասել
27.03.2015 | 10:56

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը: Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվող հարցեր, փոխանցում է կառավարության տեղեկատվության վարչությունը։
Միայն Հրանտ Բագրատյանն է ասել, որ քննարկվել են տնտեսության ստրատեգիական զարգացման հարցեր՝ ինչ անել, որ տնտեսությունը չպայթի, ու ճշտել է, որ միայն թեյ են խմել, խոսել են երկար ու որոշել են մամուլին առայժմ տեղեկատվություն չտալ: Ակումբի հաջորդ նիստը կհրավիրի նախկին վարչապետներից մեկը:

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ