Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հռոմի պապը 1915թ. կատարվածն անվանեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն

Հռոմի պապը 1915թ. կատարվածն անվանեց 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն
12.04.2015 | 17:11

20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը ենթարկվել են հայերը՝ իրենց ազգային պատկանելության համար՝ ապրիլի 12-ին, Վատիկանում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին ասաց Հռոմի Ֆրանցիսկոս պապը: «Մեր մարդկությունը անցած դարում ապրել է երեք մեծագույն, չլսված ողբերգություն: Առաջինին, որ համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանոթյունը, զոհ գնացին հայերը, նաև հույներն ու ասորիները: Մյուսը երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն էին»,- ասաց Հռոմի պապը: Նրա խոսքով՝ այս ոճրագործությունը հիշելը պարտադիր է, որովհետև որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ ծածկել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի առանց դարման ստանալու: Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատարագին ներկա գտնվելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ողջունեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ին:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ