Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Լեռնային Ղարաբաղի նոր խորհրդարանում՝ հինգ քաղաքական ուժ

Լեռնային Ղարաբաղի նոր խորհրդարանում՝ հինգ քաղաքական ուժ
05.05.2015 | 17:39

ԼՂՀ նորընտիր Ազգային ժողովում ներկայացված են հինգ քաղաքական ուժեր, որ ընտրություններում հաղթահարել են նվազագույն՝ 5 տոկոսի շեմը: Համամասնական ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը ստացել է քվեների 47,35, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19,01, ՀՅԴ-ն՝ 18,81, «Շարժում 88» կուսակցությունը՝ 6,93, և «Ազգային վերածնունդը»՝ 5,38 տոկոս: «Ազատ հայրենիքի» նախագահը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն է, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը՝ գործող Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը: ԼՂ կոմկուսը և «Խաղաղություն և զարգացումը» նվազագույն շեմը չեն հաղթահարել:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ