Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՄԽ համանախագահները կլինեն տարածաշրջանում

ՄԽ համանախագահները կլինեն տարածաշրջանում
11.07.2015 | 11:09

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 20-ին կլինեն Հայաստանում, իսկ 21-ին կժամանեն Ադրբեջան՝ փոխանցում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Այցի նպատակն է նախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը։

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ