ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արտակարգ որոշում

Արտակարգ որոշում
27.11.2015 | 00:25

Այսուհետ երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքները կարող են մինչև 18 տարեկան երեխային դրամագլխային գումարից հատկացվող նպաստով վճարել հիպոթեքի, գյուղատնտեսական վարկերի, բժշկական ապահովագրության գումարները։ Բացի այդ, այս ընտանիքները կարող են որպես ավանդ պահել մայր գումարը, իսկ տոկոսներն ուղղել իրենց խնդիրների լուծմանը։ Այս բացառիկ հնարավորությունը չէր լինի, եթե չլիներ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությունը` ուսումնասիրել տվյալ ընտանիքներին հատկացվող գումարների արդյունավետ օգտագործումը։ ՈՒսումնասիրությունը պարզել է, որ ընդհանուր դրամագլխից նպատակային օգտագործվել է ընդամենը 200 մլն դրամ, իսկ գյուղական համայնքներում պատկերն ավելի տխուր է եղել։ Քանի՞ ընտանիք է օգտվում այդ նպաստից և, ընդհանուր առմամբ, որքա՞ն է դրամագլխի գումարը։ «2015-ի հոկտեմբերի դրությամբ գրանցված է 11200 ընտանիք։ Ընդհանուր դրամագլխի գումարը 6 մլրդ դրամ է»,- ճշտեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից։ Ինչ խոսք, ընտանիքները այս նոր մոտեցումից կշահեն, սակայն հաստատ առևտրային բանկերը «կողբան», քանի որ այլևս տարբերակ չեն ունենա մարդկանց համոզելու, որ գումարը պահեն բանկում մինչև երեխայի 18 տարեկան դառնալը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ