ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.12.2015 | 00:02

Բա՛ց արա, Տե՛ր,
սրտիս փակված դուռը
և ծագեցրո՛ւ իմ
Ներսում Քո
արդարության
ճառագայթների
լույսը։ Սրբի՛ր մեղքի
աղտերից և բժշկի՛ր
հոգուս վերքերը։
Ամրացրո՛ւ Քո
երկյուղով և զորացրո՛ւ
որ արդարություն
գործեմ ամենայն ժամ։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ