Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Լավրովն ու Շտայնմայերը՝ Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի հաստատման օգտին

Լավրովն ու Շտայնմայերը՝ Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի հաստատման օգտին
05.04.2016 | 02:03

ՌԴ եւ Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույցում կարծիք են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, նրանք կողմերին զսպվածության կոչ արել: Նախարարները լրջորեն անհանգստացած են ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում իրադրության սրման առիթով, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Լավրովն ու Շտայնմայերը «համակարծիք են, որ տարածաշրջանային հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ հանդես են գալիս զսպվածության, անհապաղ հրադադարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնման օգտին»:

Դիտվել է՝ 4219

Մեկնաբանություններ